«Ինչո՞ւ էիք թաքցնում կալանավորի մաhը. Դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք». Սրբուհի Գալյանը վրդովվեց լրագրողի հարցից
Այո, ես շատ վրդովվում եմ, երբ շատ մանիպոլիատիվ հարց եք տալիս, ի՞նչ է նշանակում՝ դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք։ Այսպես ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արձագանքեց լրագրողի հարցին, թե արդյոք իրեն մեղավոր զգում է, որ «Արմավիր» ՔԿՀ–ում հիվանդությունից կալանավոր է մահացել և իշխանությունները այդ լուրը թաքցրել են։
«Հանրության մոտ հարցադրում եք ուղղում, թե դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք։ Ոչ, ի՞նչ եմ արել, կամ ի՞նչ պետք է անեինք, որ չենք արել։ Խնդրում եմ, ինքներդ գործը ուսումնասիրեք, տեսեք մենք ինչ էինք արել և ինչ պետք է անեինք, և դրանից հետո եզրահանգումների եկեք։ Եվ սրանից հետո ես ձեզ թույլ չեմ տալիս ինձ նման հարցադրումներ անել»,–ասաց նա։
Լրագրողի պնդմանը, որ ինքն է որոշում՝ ինչ հարց տալ, քանի որ քաղաքացին ՔԿՀ–ում մահացել է, քրեակատարողական ծառայությունը թաքցրել է մահը, Գալյանը վրդովված արձագանքեց. «Ոչ, դուք չեք որոշում։ Օրինակ Դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք, որ այսօր ինչ-որ մարդիկ, օրինակ սոված են, եթե այո, բա ի՞նչ եք անում դրա համար։ Կոնկրետ այս քաղաքացու մեղավոր մահվան դեպքում դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք»։


