ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Ինչո՞ւ է պաշտոնանկ արվել Արամ Հովհաննիսյանը. ՆԳ նախարարի պարզաբանումը

Ինչո՞ւ է պաշտոնանկ արվել Արամ Հովհաննիսյանը. ՆԳ նախարարի պարզաբանումը

Կադրային փոփոխությունները նախարարության համակարգում բնական են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությանը։

«Երբ անձը կոնկրետ պաշտոն է զբաղեցնում, որոշակի ժամանակ հետո, տրամաբանական է, որ կարիք կա փոփոխության։ Այս դեպքում եղել է հենց այդպիսի որոշում։ Գնահատել ենք, որ կադրային փոփոխությունն այս պահին տվյալ պաշտոնի համար կարևոր կլինի»,-ասաց նախարարը։

Նա նշեց, թե Արամ Հովհաննիսյանի՝ պաշտոնից ազատվելու վերաբերյալ մամուլում տեղ գտած բոլոր մտքերը չեն համապատասխանում իրականությանը։

  • Կիսվել: