Ինչ է սպասվում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին․ միջնորդություն
Քննչականից քիչ առաջ տեղեկացրեցին, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․
«Դատական նիստի օրվա և ժամի մասին կհայտնեմ լրացուցիչ»։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը մայիսի 27-ին 20 օրով կալանավորվեց, նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։ Հունիսի 13-ին նրա նկատմամբ 2 ամսով տնային կալանք կիրառվեց։
Վերաքննիչ դատարանը հուլիսի 16-ին բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը։