երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ինչ բացատրություն է տվել փաստաբան Մակինյանը ԱԱԾ-ում

Ինչ բացատրություն է տվել փաստաբան Մակինյանը ԱԱԾ-ում

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, թե ինչ բացատրություն է տվել ԱԱԾ-ում, որտեղ կանչվել էր Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի մասին իր հայտարարությունների վերաբերյալ բացատրություն տալու համար։

«Եթե կարճ, ապա ԱԱԾ-ում բաց տեքստով ասել և նաև բացատրությամբ շարադրել եմ հետևյալը. կա՛մ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի համակարգմամբ գործող հանցախմբի գործունեությունը լրիվ ծավալով բացահայտում եք դուք, կա՛մ դրանով զբաղվում եմ ես՝ մանրամասն և անկեղծ նկարագրելով հանցախմբի բացահայտման իմ պլանավորած քայլերը, որոնք չեզոքացնելու համար, ի դեպ, որևէ միջոց չկա…

Սպասենք ԱԱԾ-ի արձագանքին…»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մակինյանը տեղեկացրել էր, որ հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու:

  • Կիսվել: