երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Իմ քայլի» պահվածքը առնվազն ագրեսիվ է. հրաժարական տալու մտադրություն չունեմ. ԲԴԽ նախագահ

«Իմ քայլի» պահվածքը առնվազն ագրեսիվ է. հրաժարական տալու մտադրություն չունեմ. ԲԴԽ նախագահ

Հրաժարական տալու մտադրություն չունեմ։ «Իմ քայլը» խմբակցության պահվածքը իմ նկատմամբ առնվազն ագրեսիվ եմ գնահատում։ Այս մասին այսօր՝ մարտի 3–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն՝ անդրադառնալով՝ նախօրեին ու այսօր ԱԺ նիստերի դահլիճում «Իմ քայլի» կողմից իր նկատմամբ կազմակերպված «գրոհին»։

Ռուբեն Վարդազարյանը չի համարում, որ ինքը բարձիթողի վիճակում է թողել դատական համակարգը, դրա համար էլ այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հաշվետվություն է պահանջում։ 

ԲԴԽ նախագահից որպես իրավաբան, լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե Գլխավոր շտաբի, վարչապետի ու նախագահի շուրջ տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունները  ինչպես կմեկնաբանի,  սակայն Ռուբեն  Վարդազարյանը հրաժարվեց պատասխանել, պատճառաբանելով, որ ինքը քաղաքական բնույթի հարցերի չի կարող պատասխանել։

«Ես որպես ՀՀ քաղաքացի միայն կարող եմ հստակ ասել, որ կլոր սեղանի շուրջ նստելով եւ բանակցելով կարելի է յուրաքանչյուր ճգնաժամ լուծել»,– ասաց նա։

  • Կիսվել: