երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իջևանում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

Իջևանում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ:

Օգոստոսի 18-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Աճարկուտ գյուղի սկզբնամասում ստուգել են փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի երեք մեքենա:
Վարորդները, որ Սևքար գյուղից էին, վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել:

Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

 

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, իրավապահները րոպեների տարբերությամբ, նույն գյուղի վարչական տարածքում ստուգել և ոստիկանության Իջևանի բաժին են բերել Սևքար գյուղի 36-ամյա բնակչի վարած «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան՝ բեռնված շուրջ 8 խմ փայտանյութով:
Բեռնատարի վարորդը նույնպես վառելափայտի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Հանգամանքները պարզվում են:
Նշված դեպքով նշանակվել է մասնագիտական ստուգում, նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: