ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իջևանի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

Իջևանի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել չորս տղամարդու, որոնցից երեքը՝ Աչաջուր, չորրորդը Այգեհովիտ գյուղի բնակիչներ էին։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են երկփողանի երկու «Իժ» և մեկփողանի երեք «ՄՌ» տիպի որսորդական հրացաններ ու կենդանու միս։

Բերման ենթարկված տղամարդկանցից Աչաջուր գյուղի 46-ամյա բնակիչը հայտնել է, որ հայտնաբերվածը եղնիկի միս է. ինքը նույն օրը եղնիկ է ապօրինի որսացել իրենց գյուղի սարամասում: Միսն ու ողորկափող հրացանները առգրավվել են:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն և մասնագիտական ստուգում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: