երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հունիսի 12-ին քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի մեղադրանք չառաջադրվեց

Հունիսի 12-ին քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի մեղադրանք չառաջադրվեց

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր քննչական մարմինը հունիսի 12-ի գործով հայտնել է նախաքննության ավարտ։ 14 մեղադրյալների մասով գործն ուղարկվում է դատարան։
 
Մեղադրյալներից 4-ը բանտային կալանքի տակ են (Կարմեն Մնացականյան, Ավետիք Ջիլավյան, Արմենակ Խաչատրյան, Լևոն Սաֆարյան), մյուսները՝ տնային կալանքի։
 
Հիշեցնեմ, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի անգամ մեղադրանք չի առաջադրվել։»:

  • Կիսվել: