հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հրետակոծության մասին ՄԻՊ-ին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերտանի բժշկական անձնակազմը

Հրետակոծության մասին ՄԻՊ-ին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերտանի բժշկական անձնակազմը

Վաղ առավոտից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի  գյուղերը ենթարկվում են հրետակոծության ադրբեջանական կողմից։ Այս պահի տվյալները վկայում են, որ խաղաց բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը։

 

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել խաղաղ բնակիչները և տրամադրել նաև մոտ մեկ ժամ առաջ արված հրետակոծության լուսանկարներ:

Հրետակոծության մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերտանի բժշկական անձնակազմը՝ նշելով  հրետակոծության  պատճառով խնամյալների մոտ առաջացած վախի ու տագնապի մասին: Հրետակոծության փաստերը նաև հաստատվել են նաև պաշտոնական հարցման արդյունքներով:

 

Առավոտյան այրվել է նաև քաղաքացիական ավտոբուս թիրախային ԱԹՍ հարձակման արդյունքում։

  • Կիսվել: