Հրազդանում 81-ամյա կնոջը սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է
Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել մարտի 4-ին Հրազդանում 81-ամյա կնոջ սպանության դեպքից: Հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կնոջը հյուրընկալվել էր Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։
«Վեճ էր սկսվել, որի ընթացքում տղամարդը խոհանոցային դանակով մի քանի անգամ խփել էր տարեց կնոջը։ Կասկածվողը մարտի 4-ի լուսադեմին էր հայտնաբերվել, բերման ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: