հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հրայր Թովմասյանը հարցաքննության չի կանչվել․ ՔԿ

Հրայր Թովմասյանը հարցաքննության չի կանչվել․ ՔԿ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի հարցաքննվել։ Այս մասին լրագրողներին ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը։

«Օրենքով չի արգելում վկայի կարգավիճակով ցանկացած պաշտոնատար անձի հարցաքննել, սակայն Թովմասյանը չի հարցաքննվել։ Մենք գտել ենք, որ մի շարք ապացույցներ կար, որ ըստ 190-րդ հոդվածի ենթակա են ՀՔԾ-ի կողմից քննելու, և գործն ուղարկել ենք այնտեղ»,- բացատրեց նա։

Նշենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է իշխանության յուրացման, արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորությունները առերեւույթ չարաշահելու, գույքի հայտարարգիրը թերի ներկայացնելու մեջ։

  • Կիսվել: