«Հրայր Սարկավագ Հակոբյանը և Աղասի Արշակյանը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները». փաստաբան
«Հրայր Սարկավագ Հակոբյանը և Աղասի Արշակյանը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները. նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն և իշխանության յուրացում նախապատրաստելու հատկանիշներով»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրանց պաշտպան Հովսեփ Սարգսյան։
«Այս պահին կալանքի մասին որոշում չեմ ստացել, բայց ենթադրաբար կալանքի միջնորդություն է ներկայացվելու»,–հավելեց փաստաբանը։
Նա նշեց, որ գործի նյութերին ծանոթ չէ։ Փաստաբանը նշեց, որ բերման ենթարկվածների հստակ թիվ չգիտի, բայց իր տեղեկություններով, նոր բերման ենթարկվածներ կան։
«Իմ վստահորդները քննչական վարչությունում են։ Նրանցից մեկը առողջական խնդիրներ ունի, գլխում չարորակ գոյացություն ունի, առողջական վիճակի մասին փաստաթղթերն առկա են, դրանք պիտի թարգմանվեն և ներկայցվեն վարույթն իրականացվող մարմնին և դատարան»,–ասաց Հովսեփ Սարգսյանը։