չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
«Հրապարակ»․ ՀՔԾ-ն գաղտնալսում է Հրայր Թովմասյանի զանգերը

«Հրապարակ»․ ՀՔԾ-ն գաղտնալսում է Հրայր Թովմասյանի զանգերը

Երեկ տեղեկացանք, որ քննիչ Ասատրյանը դիմել է դատարան նաեւ Թովմասյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու եւ նախկին խոսակցությունների վերծանումներն առգրավելու թույլտվություն ստանալու համար։

Առաջին ատյանի դատարանը կրկին մերժել է միջնորդությունը, սակայն գլխավոր դատախազը բողոքարկել է, եւ վերաքննիչ դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը բավարարել է այն։ Արդյունքում, երկուշաբթի օրվանից զանգՀՔԾ-ն սկսել է օրինական հիմքերով գաղտնալսել Թովմասյանի զանգերը եւ համապատասխան բջջային օպերատորից առգրավել է նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները։

Մեզ ասացին, որ դատավոր Համբարձումյանը երբեւէ գործադիր իշխանության դեմ որոշում չի կայացրել, իսկ helpcourt.am դատավորների գնահատման համակարգում ամենացածր վարկանիշն ունեցող դատավորներից է»:

Մնարամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: