ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում. ՄԻՊ

Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում. ՄԻՊ

 Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը առնվազն 3 անհերքելի փաստ է հրապարակել Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին։

Նա, մասնավորապես, նշել է.

«1. Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

2. Ադրբեջանական կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ:

3. ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը»:

  • Կիսվել: