կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2026
ՀՔԾ-ն դադարեցնում է քաղաքացիների դիմումների առձեռն տարբերակով ընդունումը

ՀՔԾ-ն դադարեցնում է քաղաքացիների դիմումների առձեռն տարբերակով ընդունումը

ՀՀ համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը:  

«Խնդրում ենք այսուհետ վերը նշված փաստաթղթերը ուղարկել ծառայության էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+34711) 900 029 հեռախոսահամարով»,- նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: