Հովհաննավանքում Ասատրյանի մատուցած պատարագի փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել. Զոհրաբյան
Հովհաննավանքում կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագի փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն: Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա Հովհաննավանքում կիրակնօրյա պատարագից առաջ ևս մեկ հաղորդում է ներկայացրել՝ կրոնական ծեսի անցկացման համար խոչընդոտներ ստեղծելու, ինչպես նաև տաճարի զավթումը կանխելու անհրաժեշտության մասին:
Փաստաբանը նաև հավելել է, որ պահանջել է նաև Ստեփան Ասատրյանին վտարել Հովհաննավանքից, որ նախատեսված է բացառապես հոգևորականների համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:


