երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Հորդորում ենք զերծ մնալ բջջային հեռախոսահամարներով էջեր բացելուց․ ՆԳՆ-ն զգուշացնում է

Հորդորում ենք զերծ մնալ բջջային հեռախոսահամարներով էջեր բացելուց․ ՆԳՆ-ն զգուշացնում է

Ցավոք մեր երկրում կան անձինք, ովքեր 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած whatsapp կամ viber հավելվածները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 
Կրկին անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով, կամ ուրիշների համար այլ հեռախոսաhամարներով էջեր (whatsapp, viber և այլն) բացելուց։
Մի օժանդակեք հանցավորներին, մի մատուցեք նրանց համար «ԱՐՋԻ» ծառայություններ։
Մեր տեսադաշտում հայտնված այդպիսի հարթակների արգելափակման և դրանց հետևում գտնվող անձանց հայտնաբերման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։
Հեռախոսահամարներով «Դռոպ» ծառայություն մատուցողների դեմ պայքարը կլինի իրավական։
ՆԳՆ Կիբեռոստիկանություն` t.me/cyberpolice_arm

  • Կիսվել: