ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի պետը տեղեկություններ է տրամադրել Հոկտեմբերյանցի Նովոյի որդու՞ն

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի պետը տեղեկություններ է տրամադրել Հոկտեմբերյանցի Նովոյի որդու՞ն

Հունվարի 9-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակվել Կոտայքի մարզում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ ջոկատայինների կողմից իրականացված հատուկ օպերացիայի՝ «զախվատ»-ի մասին:

Նշվել էր, որ քրեական ոստիկանները բերման էին ենթարկել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի որդուն ու ևս մի քանի հոգու:

Երեկ կեսգիշերն անց նշված անձինք քրեական ոստիկանությունից ազատ են արձակվել:

Կայքի տեղեկություններով՝ իրավապահները ստացել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ բերման ենթարկվածներից Արտակ Գևորգյանը տեղեկացված է եղել, որ իրեն պետք է բերման ենթարկեն, սակայն չի հասցրել փոխել ավտոմեքենան և քրեական գլխավոր վարչության ծառայողները նրան ու նրա հետ եղած անձանց բերման են ենթարկել:

Կան կասկածներ, որ նրան այդ մասին տեղեկությունը հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Սերգեյ Մանուկյանը, ով իր շրջապատում ու ոստիկանության համակարգում ավելի շատ հայտնի է «Լիմուզին» մականվամբ:

Ի դեպ, իրավապահ համակարգում նաև օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ամիսներ առաջ Հայաստանում աղմկահարույց քրեական գործի շրջանակում ոստիկանների կողմից որոնվող քաղաքացին «Զվարթնոց»-ից կարողացել է առանց խոչընդոտի մեկնել Հայաստանից՝ նաև Ս. Մանուկյանի շնորհիվ:

  • Կիսվել: