երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Հնդկաստանի 4 քաղաքացիները վերակենդանացման բաժանմունքում են. 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հնդկաստանի 4 քաղաքացիները վերակենդանացման բաժանմունքում են. 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր գիշերը Երևանի Ազատության պողոտայում Հնդկաստանի 4 քաղաքացիներ վիճաբանությունից հետո տեղափոխվել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց:

«Նրանցից 3-ը վնասվածքներ են ստացել որովայնի շրջանում, 1-ը կրծքավանդակի, վիրահատվել են, վիճակը գնահատվում է ծանր կայուն»,- հայտնեցին հիվանդանոցի հանրային կապերի բաժնից։

Ոստիկանությունը տեղում պարզել է, որ կենցաղային հողի վրա վիճաբանություն է եղել: Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել: Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: