կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՀՀԿ-ական թեկնածուի օգտին ընտրակաշառք տվածին մեղադրանք է առաջադրվել

ՀՀԿ-ական թեկնածուի օգտին ընտրակաշառք տվածին մեղադրանք է առաջադրվել

Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հունիսի 20-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել 37-ամյա Արտուր Բ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի մեղադրանքով՝ ընտրակաշառք տալու համար:

 Ըստ այդմ՝ Արտուր Բ-ն մեղադրվում է 2017 թ. ԱԺ ընտրություններում ընտրողին ՀՀԿ համապետական ցուցակում ընդգրկված թեկնածուի օգտին ընտրակաշառք տալու մեջ:

«Ընտրակաշառքի դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Ա.Բ.-ն մեղադրյալի կարգավիճակ ունի: Վերջինս հայտնաբերվելուց հետո ինքնամեկուսացել է, և, հաշվի առնելով այդ հանգամանքը, նրան մեղադրանք է առաջադրվել տեսակապի միջոցով:

Ա.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար»,- ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

  • Կիսվել: