կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ․ ԲԴԽ մամուլի խոսնակ

ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ․ ԲԴԽ մամուլի խոսնակ

Բարձրագույն Դատական Խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Հայտնել էինք նաև, որ ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։

  • Կիսվել: