ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ–ում քրեակատարողական ծառայողները կատեստավորվեն. հայտնի է` որն է լինելու առաջին ՔԿՀ–ն

ՀՀ–ում քրեակատարողական ծառայողները կատեստավորվեն. հայտնի է` որն է լինելու առաջին ՔԿՀ–ն

ՀՀ քրեակատարողական ծառայությունում 2023 թվականին ներդրվելու է քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգ։ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
 
«Ծրագիրը պիլոտային է լինելու։ Մոտ 2-3 ամսից «Արմավիր» ՔԿՀ–ում (ամենամեծն է) կներդրվի ծրագիրը։ Հասկանալով բոլոր թերություններն ու առավելությունները` բոլոր ՔԿՀ–ներում նման ձևաչափով կշարունակվի համակարգի ներդրումը։ Սա նման է պարեկային ծառայության ռեֆորմին, որտեղ կառույցը նոր կադրերով է համալրվում»,– ասաց Մինասյանը։
 
Նա նաև նշեց, որ նախատեսվում է առաջիկա 3-4 տարվա ընթացքում շահագործման հանձնել քրեակատարողական հիմնարկի սանրաձև մոդելին համապատասխան նոր հիմնարկ, որը կունենա 800-850 անձի պահման համար նախատեսված պայմաններ։
Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմամբ պայմանավորված՝ կփակվեն «Նուբարաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկները:

  • Կիսվել: