ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 6640 քմ մակերեսով հողամասի նկատմամբ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը #հատիկառհատիկ վերտառությամբ գրառում է արել սոցցանցի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«Դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել «անտառային» նպատակային նշանակության՝ Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի`
հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 6640 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 254 միլիոն 244 հազար դրամ»: