ՀՀ սահմանը ապօրինի հատած անձին մեղադրանք է առաջադրվել
Հայաստանի Հանրապետության պետական սահմանն օրերս ապօրինի հատած անձը կալանավորվել է, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Սահմանախախտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու համար։