ՀՀ ՊՆ-ն տեսանյութում առկա յուրաքանչյուր կադրի վրա մանրակրկիտ աշխատանք է կատարել
Որոշ իրական և կեղծ օգտատերեր այստեղ անհիմն մեկնաբանություններ են զետեղում՝ պնդելով, թե տեսանյութում իբր հրապարակված են գաղտնի տեղեկություններ: ՀՀ ՊՆ խոսնակն անդրադարձել է այդ պնդումներին։
«Իսկապես մտահոգ մեր հայրենակիցներին հայտնում եմ, որ տեղեկատվությունը հաղորդող լիազոր մարմինը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, տեսանյութում առկա յուրաքանչյուր կադրի վրա մանրակրկիտ աշխատանք է կատարել, այդ թվում՝ գաղտնիության ռեժիմի ապահովման համապատասխան մասնագետների ներգրավմամբ. այն, ինչ կարող է այս պահի դրությամբ գաղտնի լինել, համապատասխան մոնտաժային լուծում է ստացել»։


