հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ՀՀ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը կալանավորվել է, կան ձերբակալվածներ. հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը կալանավորվել է, կան ձերբակալվածներ. հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչը կալանավորվել է, կա նաև երկու ձերբակալված անձ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
 
«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար»,– նշել են կոմիտեից։
Գլխավոր հարկային տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

  • Կիսվել: