հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ փաստաբանների պալատը կօժանդակի ադրբեջանական ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը

ՀՀ փաստաբանների պալատը կօժանդակի ադրբեջանական ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը՝ Արա
Զոհրաբյանի, Սիմոն Բաբայանի, Գևորգ Մկրտչյանի, Վրեժ Խաչիկյանի և Հայկ Հակոբյանի կազմով, 2020 թվականի սեպտեմբերի 29-ին այցելել է Արցախի Հանրապետություն և հանդիպումներ է ունեցել Արցախի փաստաբանների պալատի ներկայացուցիչ Էրիկ Բեգլարյանի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:
 
Փաստաբանների պալատը նաև կօժանդակի ադրբեջանական ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը և գույքին պատճառված վնասի արձանագրման փաստահավաք խմբի աշխատանքներին:
 
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը՝ տեղում ծանոթանալով իրավիճակին, արձանագրում է խիզախ բնակչության և պաշտոնատար անձանց կազմակերպված համագործակցությունը:

  • Կիսվել: