ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել են ՌԴ ՆԳՆ մի խումբ վետերաններ

ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել են ՌԴ ՆԳՆ մի խումբ վետերաններ

Ապրիլի 17-ը Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության վետերանների օրն է։

Տոնական օրվա կապակցությամբ ՌԴ ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Ռուսաստանի ՆԳՆ մի խումբ վետերաններ պարգևատրվեցին մեդալներով։

Պարգևները հանձնեցին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոորդինացման բյուրոյի տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Գարի Զախարովը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ դեսպանության խորհրդական Էդգար Արևշատյանը։

ՌԴ ՆԳՆ վետերանների խորհրդի նախագահ, ներքին գործերի նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Իվան Շիլովը պարգևատրվեց «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով։ Մի խումբ վետերաններ պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով։

  • Կիսվել: