չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ-ն ՄԻԵԴ է ուղարկել Ստեփանակերտի և Մարտակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ փաստեր

ՀՀ-ն ՄԻԵԴ է ուղարկել Ստեփանակերտի և Մարտակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ փաստեր

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ սեպտեմբերի 29-ի որոշման պահանջով, ինչպես նաև ի լրումն ՀՀ կառավարության կողմից Եվրոպական դատարան ներկայացված նախորդ տեղեկությունների, այսօր ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ուղարկել հավելյալ տեղեկություն վերջին զարգացումների վերաբերյալ։
 
Մասնավորապես, ՄԻԵԴ-ին է ներկայացվել սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու վերաբերյալ փաստեր։
 

  • Կիսվել: