շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի 30-ամյակին նվիրված միջոցառումներին

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի 30-ամյակին նվիրված միջոցառումներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 4-6-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի 30-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառումներին, տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը:

Քննարկումներ են տեղի ունեցել նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանն իր ելույթում խոսել է Հայաստանում ձերբակալված անձանց պահման վայրերում իրավունքների ապահովման վիճակի մասին:

«Ազատությունից զրկելը գործի է դրվում այն պահից, երբ մարդը ստիպված է լինում հետևել ոստիկանի կամ այլ իրավապահ մարմնի ներկայացուցչի կամքին կամ զրկվում է իր կամքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, փողոցից սկսած՝ անկախ վարույթի տեսակից (քրեական, կարգապահական, վարչական կամ այլ): Բոլոր տարանջատումներն արհեստական են (բերման ենթարկել, բերել, հրավիրել, ձերբակալել և այլն)։

Նման վիճակում հայտնված մարդու համար հավասարապես կիրառելի են բոլոր երաշխիքները՝ ազատությունից զրկելու պատճառների տեղեկանալու, փաստաբանի, բժշկի իրավունք և այլն»,-նշել է Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: