ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ ՄԻՊ-ն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն այցելել են Սյունիք

ՀՀ ՄԻՊ-ն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն այցելել են Սյունիք

Մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից: 

Նշվում է, որ նախատեսված են հանդիպումներ Կապան քաղաքում, Կապան և Տեղ համայնքների գյուղերում:

Այցի նպատակն է վեր հանել մարդկանց խնդիրները համատեղ լուծումներ գտնելու համար:
Այսօր Կապանում այցին մասնակցում է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:

  • Կիսվել: