երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ռադիոյի աշխատակիցների մասնագիտական տոնը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ռադիոյի աշխատակիցների մասնագիտական տոնը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Ռադիոյի օրվա առիթով:

Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է․

«Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ռադիոյի օրվա առիթով:

Համոզված եմ՝ մեզանից յուրաքանչյուրն ունի հետաքրքիր հուշեր սիրելի ռադիոհաղորդումների հետ կապված, որոնք տարբեր ժամանակներում ունեցել են ուսուցողական և դաստիարակչական նշանակություն։

Երկար տարիների պատվաբեր աշխատանքով ռադիոն շարունակում է բոլորիս ապահովել մատչելի և օպերատիվ իրազեկումներով։

Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում։

Ռադիոյի օրվա առթիվ ձեզ մաղթում եմ անխափան եթեր»:

  • Կիսվել: