երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՀՀ և ՌԴ դատական կարգադրիչների ծառայությունները պայմանավորվել են համագործակցել

ՀՀ և ՌԴ դատական կարգադրիչների ծառայությունները պայմանավորվել են համագործակցել

Ռուսաստանի դատական կարգադրիչների դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Արիստովն ու Հայաստանի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Արսեն Մնացականյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովի շրջանակում համագործակցության ծրագրեր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Արիստովն ու Մնացականյանը ստորագրել են գերատեսչությունների միջև համագործակցության ծրագրեր, որոնք հարկադիր կատարման ոլորտում երկու պետությունների փոխգործակցության ամրապնդում են նախատեսում։

Համագործակցության ծրագիր են ստորագրել նաև Արիստովը և Թաիլանդի արդարադատության նախարարության իրավական կատարման դեպարտամենտի ղեկավար Սիկսան Սուկսանգը։

Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովի հիմնական թեման իրավունքն է՝ որպես գլոբալ հավասարակշռության հիմք: Համաժողովն ավանդաբար համախմբել է տարբեր երկրների առաջատար իրավագետներին, քաղաքական գործիչներին, գործարար շրջանակների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

  • Կիսվել: