հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հետևելու եմ դատարանների հետ կապված պրոցեսին. ՀՀ ՄԻՊ

Հետևելու եմ դատարանների հետ կապված պրոցեսին. ՀՀ ՄԻՊ

Այսօր ՛՛Արմնյուզ՛՛ ՀԸ-ում հաղորդման ժամանակ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց, որ հետևում է ընդդիմադիրների հանրահավաքներին, հատկապես կարևոր է երկրում ապահովել մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները, և իր համար նշանակություն չունի՝ ի՛նչ կուսակցություն է և ի՛նչ պահանջ է ներկայացնում:

Անդրադառնալով դիտարկմանը, թե քաղաքական կուսակցությունները պնդում են, որ ռազմական դրությունը պետք է վերացնել, քանի որ սահմանափակում է խաղաղ հավաքների ազատությունը,, և արդյոք կա՞ հնարավորություն՝ արագորեն չեղարկելու ռազմական դրությունը՝ Թաթոյանն ասաց. ՛՛Ես՝ որպես ՄԻՊ, ունեմ համահավասար վերաբերմունք բոլորի նկատմամբ, ես իրավունք չունեմ կանխակալ մոտեցմամբ զբաղվել: Ինձ չի հետաքրքրում կոնկրետ քաղաքական առումով ի՞նչ հարցեր են դրված, գործադիր իշխանությունը, պետական մարմինները ի՞նչ քաղաքական նպատակներ ունեն, եթե ես այդպես շարժվեի, այս կառույցը կործանված կլիներ: 

Հարցին, թե ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները տեղավորվո՞ւմ են իրավական դաշտում և արդյոք բխու՞մ են ռազմական դրության իրավական ռեժիմից՝ ՄԻՊ-ն ասաց, որ չի ցանկանում քաղաքական երանգ ունեցող գնահատականներ տալ, բայց այցելել է այդ գործիչներին:

Նա անդրադարձավ նաև դատական համակարգին: Դիտարկմանը, թե ԲԴԽ նախագահը ուշագրավ հայտարարություն արեց, որ վտանգված է դատական իշխանության անկախությունը, Արման Թաթոյանը պատասխանեց, որ դատական իշխանությունը մեր երկրում անկախ է, և ցանկացած անուղղակի ճնշում անթույլատրելի է:

ՄԻՊ-ի խոսքով՝ դատական համակարգում կան խնդիրներ, որոնք անկախությունից ի վեր անուշադրության  հետևանք են, քանի որ պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել այն խնդիրները լուծելու համար, և կան առանձին դատավորներ, որոնք իրենց վարքագծով նպաստում են դատական համակարգի հեղինակազրկմանը: ՛՛Հետևելու եմ դատարանների հետ կապված պրոցեսին, այդ թվում՝ անձնական հնարավոր սպառնալիքներին՝ բացառապես ՄԻՊ-ի իրավասության սահմանում, որ արձանագրում անենք: Կա ԲԴԽ ղեկավարի հայտարարություն, և դա մեզ համար ազդակ էր՝ ըստ իրավասությունների կոնկրետ ուղղությունների, և հետևում ենք պրոցեսին՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: