ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

Հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 23-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Մասիսի բաժին է տարվել 34-ամյա Արայիկ Հ.-ն, որը հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

  • Կիսվել: