կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հետախուզվողը բերվեց «Զվարթնոցի» գծային բաժին

Հետախուզվողը բերվեց «Զվարթնոցի» գծային բաժին

Օգոստոսի 29-ին, ժամը 5.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են բերել ՌԴ քաղաքացի, 1973 թ. ծնված Գեղամ Հ.-ին:

2022 թ. հուլիսի 22-ից նա հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը, որը անզգուշությամբ լուրջ վնաս է հասցրել մարդու առողջությանը)`առանց խափանման միջոցի:

Հայտնաբերման մասին տեղեկացվել են հետախուզումը նախաձեռնողն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը:

  • Կիսվել: