հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայտնի է՝ որ դատավորը կքննի Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ գործը

Հայտնի է՝ որ դատավորը կքննի Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ գործը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրան փոխկապակցված ևս 16 անձի։

Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանին:
Նիստի օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ նրան փոխկապակացված անձանց:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրհամյանից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 59 անշարժ գույք, 4 մեքենա, բազմաթիվ բաժնետոմսեր եւ այլն:

  • Կիսվել: