Հայտնի է՝ երբ կկայանա Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը
Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը կկայանա օգոստոսի 14-ին՝ ժամը 17.00-ին։
Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտնում է, որ դատական նիստը կկայանա ՀՀ հակակոռուպցիոն դատարանում:
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է:
Նշենք նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը պետք է վերացվի:


