հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայտնի է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստի օրը

Հայտնի է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստի օրը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Տաթևիկ Գրիգորյանին: Այս մասին նշված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Դատական առաջին նիստը նշանակվել է հունվարի 26-ին ժամը 16:30-ին:

Լևոն Հրաչյայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կwղմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:

  • Կիսվել: