երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայտնաբերվել են դիվանագիտական հաստատություններից մեկի մեքենայի գողացված հայելիները

Հայտնաբերվել են դիվանագիտական հաստատություններից մեկի մեքենայի գողացված հայելիները

Դեկտեմբերի 16-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գողացված կողային հայելիները։ Դրանք հափշտակած երիտասարդը վաճառել էր։

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ տարաբնույթ միջոցառումներ, պարզել էին հանացագործությունը կատարած անձի ինքնությունը։ Երեւանի բնակիչ, 16-ամյա երիտասարդը ոստիկանության Կենտրոնական բաժնում դեպքի վերաբերյալ տվել էր համապատասխան բացտրություն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: