շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Հայտադիմումների ընդունում՝ Արևելյան գործընկերության ՔՀԿ-ների դիմակայունության ամրապնդման համար

Հայտադիմումների ընդունում՝ Արևելյան գործընկերության ՔՀԿ-ների դիմակայունության ամրապնդման համար

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության դիմակայունության բարձրացում Արևելյան գործընկերությունում» (ERICS-EaP) ծրագրի շրջանակում Տրանսատլանտյան հիմնադրամը և Տարածաշրջանային համագործակցության սևծովյան հիմնադրամը հրավիրում են Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) դիմել թիրախային դրամաշնորհների՝ իրենց կազմակերպչական դիմակայունությունը ներկայիս և ապագա մարտահրավերների հանդեպ ամրապնդելու նպատակով։ Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը կազմում է 10 000 եվրո։
 
Դիմումների վերջնաժամկետը 2025 թվականի հունիսի 13-ն է։
 
Դրամաշնորհները կուղղվեն այն ներդրումային ծախսերին, որոնք հաճախ չեն ֆինանսավորվում սովորական/պարբերական ծրագրային դրամաշնորհների շրջանակում։ Այս ֆինանսական աջակցությունը նպատակ ունի օգնել ՔՀԿ-ներին ամրապնդելու կամ ստեղծելու կենսական ենթակառուցվածքներ՝ ապահովելու իրենց գործունեության կայունությունն ու կենսունակությունը։ Դրամաշնորհները տրամադրվում են 10 000 եվրոյի չափով՝ առավելագույնը 5 ամսվա ծրագրի համար։
 
Դիմելու իրավունք ունեն նաև հայկական ՔՀԿ-ները։

  • Կիսվել: