հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ Հրանտ Բագրատյանի դատարանը հետ է վերադարձրել․ թերություններ կան

Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ Հրանտ Բագրատյանի դատարանը հետ է վերադարձրել․ թերություններ կան

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հետ է վերադարձրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Դատավոր Արման Կուրեխյանի կողմից հայցադիմումումը հետ ուղարկելու պատճառը հայցադիմումում եղած թերություններ են։

ԲՏԱ նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը դիմել էր դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Տավուշի սահմանների վերանայման ու որոշ հողեր Ադրբեջանին հանձնելու մասին լուրեր տարածողներին: Չոբանյանը պահանջել էր հրապարակայնորեն ներողություն խնդրել և որպես պատճառված վնասի փոխհատուցում՝ վճարել 1 դրամ:

  • Կիսվել: