երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Հայաստանը եվրոպական երկրների շարքում ազատազրկման ամենացածր ցուցանիշ ունեցող երկրներից մեկն է. զեկույց

Հայաստանը եվրոպական երկրների շարքում ազատազրկման ամենացածր ցուցանիշ ունեցող երկրներից մեկն է. զեկույց

Հայաստանը շարունակում է պահպանել իր դիրքերը որպես եվրոպական երկրների շարքում  ազատազրկման ամենացածր ցուցանիշ ունեցող երկրներից մեկը։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի հրապարակած վիճակագրական զեկույցից:

Ըստ զեկույցի՝ Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է ընկնում 83 ազատազրկված, մինչդեռ եվրոպական միջինը կազմում է 105, իսկ որոշ երկրներում ցուցանիշը հասնում է զգալի բարձր մակարդակների. Թուրքիայում՝ 356, Ադրբեջանում՝ 264, Վրաստանում՝ 261, Մոլդովայում՝ 235։

Բանտերի խտության բարենպաստ ցուցանիշով ՀՀ-ն նույնպես առանձնանում է: Մասնավորապես՝ եթե Եվրոպայում հարյուր տեղին բաժին է ընկնում մոտ 95 ազատազրկված, ապա Հայաստանում այս ցուցանիշը 55 է։ 

Չնայած ընդհանուր ցուցանիշների դրական դինամիկային՝ Հայաստանում նախնական կալանքի տակ պահվող անձանց թիվը դեռևս բարձր է՝ կազմում է ազատազրկվածների շուրջ 53 տոկոսը։ 

Հայաստանի բանտերում օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը կազմում է 8.1 տոկոս, ինչը նույնպես համարվում է ցածր ցուցանիշ Եվրոպայի այլ երկրների համեմատությամբ։  

  • Կիսվել: