ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Հայաստանում ընթանում են խայտառակ գործողություններ». ԵՄ դեսպանության դիմաց բողոքի ակցիա է

«Հայաստանում ընթանում են խայտառակ գործողություններ». ԵՄ դեսպանության դիմաց բողոքի ակցիա է

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հավաք է հրավիրել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև. հավաքի պատճառը դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններն են։

Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանում ընթացող խայտառակ գործողությունների կապակցութամբ անընդունելի լռություն է տիրում հատկապես եվրոպական կառույցների մոտ ու դա է պատճառը բռնաճնշումները դատական իշխանության ոլորտում, անձնական ազատության ոլորտում, լրատվամիջոցների ազատության ոլորտում։

«U are not EU» կարգախոսով է Մելիքյանը հավաք հրավիրել ԵՄ դեսպանության առջև. նա չի համարում, որ մարդիկ, ովքեր ներկայացնում են Եվրոպական միությունը, իրականում ներկայացնում են եվրոպական արժեքները, այլ զբաղված են իշխանության փիարով։

«Անձամբ իմ համբերության բաժակը լցվել է, երբ ունեցանք չտեսնված մի բան՝ դատավորի կալանավորում, որը բավական զգայուն քաղաքական ենթատեքստ ունեցող գործով ազատ էր արձակել հերոսական անցյալ ունեցող հրամանատարին՝ Աշոտ Մինասյանին, որից անմիջապես հետո սկսվեց քրեական հետապնդում մի հոդվածով, որը ՀՀ պատմության մեջ երբևէ չէր կիրառվել։ Ես այլևս հայաստանյան իշխանություններին ասելիք չունեմ, այս ամենի մեջ մեծ մեղքի դեր ունի ԵՄ-ն, անձամբ տիկին դեսպանը», - հայտարարեց Ռուբեն Մելիքյանը։

 

Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում կայացրեց կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։

  • Կիսվել: