երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացած է. Արմեն Հարությունյան

Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացած է. Արմեն Հարությունյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, ՀՀ մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանը Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացած է համարում։

ՄԻՊ ինստիտուտի 15-ամյակին նվիրված համաժողովում այսօր Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ում բարձր են գնահատել ՀՀ օմբուդսմենի պրոֆեսիոնալիզմը, ինչը  շատ կարևոր է, քանի որ Արման Թաթոյանի և նրա ղեկավարած կառույցի համար ժողովրդավարությունը, սահմանադրականությունն ու մարդու իրավունքների գերակայությունը արժեքներ են, որոնք ընկած են նրանց ամենօրյա գործունեության հիմքում:

«15 տարվա ժամանակահատվածը բավարար է, որպեսզի արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացած է, և այն բարձր հեղինակություն է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմանների դուրս»,- նշեց նա։

 

  • Կիսվել: