երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի երկրորդ բնակիչը, որը կռվել է Ուկրաինայի ԶՈւ-ի շարքերում

Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի երկրորդ բնակիչը, որը կռվել է Ուկրաինայի ԶՈւ-ի շարքերում

Հայաստանում ձերբակալվել է ևս մեկ վրացի, որը կռվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից և որի նկատմամբը Ռուսաստանը միջազգային հետախուզում էր հայտարարել: Այս մասին տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատել են ՀՀ ներքին գործերի նախարարությունում։
 
Վանո Սաբաշվիլին ձերբակալվել էր սեպտեմբերի սկզբին Վրաստանից Հայաստան մուտք գործելիս, ավելի ուշ դատարանի որոշմամբ կալանավորվել էր: Մինչ այդ նա դատապարտվել էր Ռուսաստանում՝ Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար և հեռակա դատապարտվել ազատազրկման։ Արտահանձնման մասին որոշում այժմ պետք է կայացնի ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Կարտահանձնեն արդյոք Սաբաշվիլիին» հարցին ի պատասխան վերահսկիչ գերատեսչությունում առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։ Սեպտեմբերի սկզբին հայ իրավապահները ձերբակալել էին Գեորգի Կինոիանիին, որի նկատմամբ նույնպես ՌԴ-ն հետախուզում էր հայտարարել վարձկանության գործով:

  • Կիսվել: