ՀՀ-ի տարածքում ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ-ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները (լուսանկարներ)
Հայաստանի տարածքում ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով Մարդու իրավունքների պաշտպանը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից:
՛՛Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ:
Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները։
Մանրամասներն ու արդյունքները կներկայացնենք վաղը՛՛,-նշված է Արման Թաթոյանի տարածած հաղորդագրության մեջ։

