երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի մեդիադաշտում կեղծ տեղեկատվություն տարածելու ագրեսիվ փորձեր են կատարվում․ ԱԱԾ փոխտնօրեն

Հայաստանի մեդիադաշտում կեղծ տեղեկատվություն տարածելու ագրեսիվ փորձեր են կատարվում․ ԱԱԾ փոխտնօրեն

Հայաստանի մեդիադաշտում կեղծ տեղեկատվություն տարածելու ագրեսիվ փորձեր են կատարվում։ Այս մասին մարտի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը՝ պատասխանելով կեղծ օգտահաշիվներից տեղեկություններ տարածողների նկատմամբ հետապնդումների հիմնավորվածության մասին ԶԼՄ-ների հարցերին։

"Երբ ֆեյքն անցնում է քրեական դաշտ, դա արդեն հանգեցնում է լուրջ խնդիրների։ Անշուշտ, մեր երկրում խնդիրները բազմաթիվ են և չեն սահմանափակվում միայն ֆեյքերով", - ասել է Հարությունյանը։

Անդրադառնալով լրագրողների այն դիտողություններին, որ կասկածյալի ձերբակալությունից հետո կեղծ օգտահաշվից տեղեկատվության տարածումը շարունակվել է, ԱԱԾ փոխտնօրենն առարկել է.

"Կարծում եմ, որ այդ էջին հասանելիություն ունեն մի քանի անձինք: Հետաքննությունը շարունակվում է, և որոշակի տեխնիկական հարցեր լուծելուց հետո բոլոր մեղսակից անձինք կբացահայտվեն ", - ընդգծել է նա:

  • Կիսվել: