չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Հայաստանի և Սլովակիայի օմբուդսմանական հաստատությունների ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանի և Սլովակիայի օմբուդսմանական հաստատությունների ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից:
 
Երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
 
Այցին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչները։
 
Անահիտ Մանասյանը և Ռոբերտ Դոբրովոդսկին նաև այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը: Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
 

  • Կիսվել: