Հայաստանի դատական համակարգը թերֆինանսավորվում է. ՀՀ Փաստաբանների պալատի ղեկավար
Դատական իշխանության անկախության հիմնական շահառուն փաստաբանական հանրույթն է։ Այս մասին Երեւանում կայացած Եվրոպական դատավորների միության (EAJ) տարեկան ժողովում ասել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Նրա խոսքով՝ այսօր ամեն անհրաժեշտ բան չի արվում, որպեսզի դատականհամակարգն ապահովի իր արդյունավետությունը։ Վիճակագրության համաձայն՝ ՀՀ դատական համակարգը եվրոպական միջինից 3,5 անգամ պակաս ֆինանսավորում է ստանում։ Նույնը վերաբերում է կազմին եւ նյութատեխնիկական ապահովմանը։ Այս պատկերը կասկածի տակ է դնում դատական համակարգի արդյունավետությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը։